Սամվել Նիկոյան. «Չեխիայի ԱԳ նախարարի արտահայտությունները Ղարաբաղի վերաբերյալ հակասում են ԵԱՀԿ երկրների ԱԳՆ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Չեխիայի հրավերով մայիսի 13-17-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելեց Պրահա: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, այլ պաշտոնատար անձանց և հայկական համայնքի հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը` ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ում:

Նիկոյանը նշել է նաև, որ Չեխիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել է այս օրերին Չեխիայի ԱԳ նախարարի Բաքվում արված հայտարարությունը, որով շեշտել է տարածքային ամբողջականությունը: «Մենք նշել ենք, որ նման արտահայտությունները հակասում են 2009 թ. ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը, որի տակ նաև Չեխիայի ԱԳ նախարարն է ստորագրել: Մեր պատվիրակությունը պայմանավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիայում ստեղծել հայ-չեխական բարեկամության պատգամավորական խումբ», - ասել է նա` նշելով, որ քննարկվել է նաև Չեխիայում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին:

Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայկական պատվիրակության այցը որոշ առումով կարողացել է փոխել չեխ բարձրաստիճան անձանց մոտ ձևավորված ադրբեջանամետ տրամադրությունները:

ՀՅԴ խմբակցության պատգամավորը կարևորել է Չեխիայի հետ խորհրդարանական դիվանագիտության հետագա ակտիվացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---