Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները հաջող են մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում![]() 26 մայիսի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից Մոսկվայում ընթանում է սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում են 198 հավաքականներ: Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Հասմիկ Մաթևոսյանը, Հասմիկ Խաչատրյանն ու Լուիզա Նազարյանը, 3-րդ դիվիզիոնում 3:0 հաշվով հաղթանակ տարավ Իրանի, 3:1 հաշվով` Արգենտինայի ու Շոտլանդիայի հավաքականների հանդեպ: Հայ թենիսիստուհիները միակ պարտությունը կրեցին Շվեյցարիայի հավաքականից (0:3): Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում: Այն 4 հանդիպում է անցկացրել: 3-ում Հայաստանի հավաքականը հաղթել է Գուերնսեյի (3:0), Պակիստանի (3:1) ու Մալվիայի (3:0) հանդեպ: Հայ թենիսիստները զիջեցին միայն Բահրեյնի հավաքականին: Տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են գալիս Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը և Ալեքսանդր Դիարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |