Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են խորհրդարանների միջև փորձի փոխանակման և առկա կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---