Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը քննարկեց «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման խնդիրները 1 հունիսի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին կառավարության մամլո ծառայությունից, նիստի սկզբում ՏՏԶԱԽ անդամներին ներկայացվել է խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքը, որից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամներին զեկուցվել է «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման խնդիրների մասին: Ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի էությունը: Վարչապետը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով: Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու, մասնավորապես, ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնի հիմնադրամի ստեղծման խնդիրներին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |