Հայաստանում է գտնվում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը![]() 2 հունիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով մայիսի 24-ից հունիսի 2-ը Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները: Այցի ընթացքում փորձագիտական խումբն իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին: Աշխատանքների արդյունքները փորձագիտական խմբի անդամները հունիսի 2-ին ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել միջազգային փորձագետների կողմից մինչ օրս ցուցաբերված օժանդակությունը և ընդգծել է այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |