Հայաստանում է գտնվում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը 2 հունիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում խորհրդատվական հերթական այցով մայիսի 24-ից հունիսի 2-ը Հայաստանում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համատեղ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի հետ քննարկումներն ուղղված են եղել պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ամփոփմանը և 4-րդ փուլի իրականացման մեթոդաբանության քննարկմանը: Անցկացված խորհրդակցություններին մասնակցել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում ներգրավված ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ու առանձին բաժինների ներկայացուցիչները: Այցի ընթացքում փորձագիտական խումբն իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովին: Աշխատանքների արդյունքները փորձագիտական խմբի անդամները հունիսի 2-ին ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել միջազգային փորձագետների կողմից մինչ օրս ցուցաբերված օժանդակությունը և ընդգծել է այդ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |