![]() Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն կոչ է անում մանրամասն ուսումնասիրել Գազայի դեպքերը![]() 2 հունիսի 2010 - 21:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում մանրամասն ուսումնասիրել Գազայի դեպքերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի Ամերիկյան համալսարանում հանդես գալով «Հայաստան-ԱՄՆ համագործակցության հեռանկարները» ելույթով: Մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը «Ազատության նավատորմի» միջադեպի հետ կապված` դեսպանը նշեց, որ Ամերիկան ցավում է տեղի ունեցած բռնության համար և անհանգստացած է ՀԱՄԱԶ-ի գործունեությամբ: «Գազայի հատվածի միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է տարածաշրջանում կայունություն հաստատելու կարևորությունը»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքերով, պատժամիջոցներն ուղղված են միջուկային զենք ստեղծող խմբավորումների դեմ: «Պատժամիջոցները բարդ ընտրություն են միջազգային առաջնորդների համար, քանի որ մի կողմից պետք է գործողություններ ձեռնարկել, մեկ այլ կողմից` անհրաժեշտ է պաշտպանել Իրանի հարևան երկրներին և Թեհրանի բնակչությանը»,- նշել է Յովանովիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |