Հակոբ Չաքրյան. Իսրայելը չի զիջի Թուրքիային

Հակոբ Չաքրյան. Իսրայելը չի զիջի Թուրքիային

PanARMENIAN.Net - Գազայի իրադարձությունները կապված են նրա հետ, որ Թուրքիան ձգտում է առաջատարի դեր ստանձնել իսլամական աշխարհում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա, Թուրքիան միշտ ձգտել է առաջատարի դիրքի և այս միջադեպը ևս մեկ առիթ է դրա համար:

Անդրադառնալով նրան, թե կբավարարի արդյոք Իսրայելը Թուրքիայի պահանջները` վնասի հատուցման, ներողության վերաբերյալ, հայ փորձագետն ասել է. «Հնարավոր է, ինչ-որ փոխհատուցում լինի տուժածներին, սակայն ելնելով իսրայելյան կողմի կոշտ դիրքորոշումից` կարելի է ասել, որ Իսրայելը հաստատ ներողություն չի խնդրի կատարվածի համար»: Ըստ նրա, սպառնալով Իսրայելին, Թուրքիան առանձնապես մեծ բան չի շահի: «Իսրայելն այն երկիրը չէ, որը կզիջի Թուրքիային»,-ասել է Չաքրյանը: Մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը` հայ փորձագետն ասել է, որ կատարվածը լուրջ հետևանքներ չի ունենա: «Թուրքիան ստիպված կլինի հաշտվել ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքորոշման հետ»,-ասել է Հակոբ Չաքրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---