«Արմիքս» կապի հանգույցը կարող է տեղակայվել Երևանի կենտրոնում 3 հունիսի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դիմել է կառավարությանը` խնդրելով Երևանի Տիգրան Մեծ պողոտայում 150 ք/մ տարածք հատկացնել ինտերնետ-տրաֆիկի փոխանակման «Արմիքս» կապի հանգույցի կենտրոնի համար: «Դա այնպիսի տեղ է, որտեղ բոլոր պրովայդերներն ունեն իրենց հանգույցները», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է UITE-ի տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերի համաձայն, տարածքի հարցը մոտակա ամիսների ընթացքում կլուծվի: «Արմիքս»-ի օգնությամբ պրովայդերները մտադիր են արտաքին ինտերնետ-տրաֆիկի սպառումը նվազեցնել մինչև 20 տոկոս, ինչը էականորեն կազդի ինտերնետ ծառայությունների որակի և սակագների վրա: Նախաձեռնող խմբի մեջ են մտնում Հայաստանի հեռահաղորդակցության այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են` VivaCell-MTC, Orange Armenia, ADC, U!Com, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies և այլք: «ԱրմենՏել» ընկերությունը դեռևս չի միացել նախաձեռնությանը, սակայն Կարեն Վարդանյանի կարծիքով ընկերությունը կմիանա «Արմիքս» կենտրոնին: «Արմիքս» ինտերնետ տրաֆիկի կենտրոնը Հայաստանում ստեղծվել է ապրիլին: «Արմիքսի» հիմնադիրներն են տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը և «Ինտերնետային ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունը»: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |