Թուրքիայում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ

Թուրքիայում կարող է իշխանափոխություն տեղի ունենալ

PanARMENIAN.Net - Թուրքիան փոխել է իր կողմնորոշումները: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, եթե նախկինում Թուրքիան ձգտում էր դեպի Եվրոպա և Ամերիկա, ապա այժմ, տեսնելով, որ Եվրոպան հասկանում է այն վտանգները, որ պարունակում են թուրքական ծրագրերը, նա շրջվեց դեպի Իրան, ՌԴ: Հայկ Բաբուխանյանը նշել է, որ Թուրքիայի շահերը Իրանի հետ ներկա պահին համընկնում են, սակայն այդ մերձեցումը երկար չի շարունակվի, քանի որ Իրանը թույլ չի տա, որ իսլամական աշխարհի կենտրոնը տեղափոխվի Թուրքիա: Թուրիան փորձում է վերածնել պանիսլամիզմը, ինչը նոր երևույթ է:

Ինչպես նշեց քաղաքական գործիչը, նկատի ունենալով, որ շուտով Թուրքիայում տեղի է ունենալու հանրաքվե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և խորհրդարանական ընտրություններ, չի բացառվում , որ Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն, որը լուծում կտա բոլոր խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---