«Բաքվի 26 վիքիպեդիստները» կարող են զրկվել հանրագիտարանի հետ համագործակցելու իրավունքից 7 հունիսի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Վիքիպեդիայի իրավարար հանձնաժողովը քննության է առել Վիքիպեդիայի 26 մասնակիցների դեմ ուղղված հայցը (բաքվեցի 26 վիքիպեդիստների գործը): Ռուսաստանից մասնակից Divot-ի հայցում մեղադրանք է ներկայացվել արտաքին ռեսուրսներում իր գործողությունների համակարգման հարցում Վիքիպեդիայի մի շարք կանոնների խախտման վերաբերյալ: Divot-ը պնդում է, որ գաղտնի փոստային առաքման նյութերի հետ աշխատանքի թույլտվություն ստացած մասնակիցները մի քանի տարի անընդհատ համակարգել են իրենց գործողությունները` Վիքիպեդիայի հոդվածները խմբագրելով, իսկ որոշ տվյալների համաձայն, հնարավոր է, որ ազդել են նաև Վիքիպեդիայի իրավարարի ընտրության վրա: PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցի ընթացքում նորաստեղծ մեդիաների փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասել է, որ հայցն աննախադեպ է Վիքիպեդիայի գոյության ողջ ընթացքում: «Դա կարող է լուրջ փորձություն դառնալ հանրագիտարանի համար: Դա ոչ միայն տառի, այլև Վիքիպեդիայի ոգու խախտում է, քանի որ մասնակիցները գիտական գործունեության ներքո ադրբեջանական քարոզչություն էին վարում Վիքիպեդիայում», - ասել է Կարեն Վրթանեսյանը: Եթե իրավարար հանձնաժողովը հայցը բավարարի, բոլոր 26 մասնակիցները կզրկվեն Վիքիպեդիայի հոդվածների կազմմանը մասնակցելու հնարավորությունից: Վիքիպեդիան (Wikipedia) – բազմալեզու համացանցային հանրագիտարան է, որն ընդգրկում է ավելի քան 3 մլն հոդված ( օրվա ընթացքում 150 մլն այցելու ունի): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |