Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Թուրքմենստանի դեսպանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շոհրատ Ջումաեւի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը նպաստելու համար եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Շոհրատ Ջումաեւը նշել է, որ հայ-թուրքմենական կապերի ընդլայնման գործում մշտապես զգացել է ՀՀ իշխանությունների աջակցությունը եւ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---