«ԱրմենՏել»-ն առաջարկում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորություններ![]() 8 հունիսի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված ցանցին միանալու նոր հնարավորությունների մասին: Մինչև 2010թ-ի դեկտեմբերի 31-ը Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են վճարել միանվագ միացման վարձը 12 ամսվա ընթացքում: «Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը կապի միասնական ծառայություններ մատուցող խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է: Նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման հետ միաժամանակ ընկերությունը շարունակաբար կատարելագործում է ծառայությունների մատուցման կոմերցիոն եղանակները: Դա հնարավորություն է ընձեռում հասանելի դարձնել մեր ծառայությունները բնակչության ավելի լայն շերտերի համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Այս հնարավորությունից կարող են օգտվել թե Երևանի, թե մարզերի բնակիչները: Ներկայում Beeline ֆիքսված ցանցին միանալու միանվագ վարձը կազմում է 12 000 դրամ ֆիզիկական և 14 400 դրամ իրավաբանական անձանց համար, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |