Էդվարդ Նալբանդյան. Ավստրիայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին 8 հունիսի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը,շնորհավորելովդեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Մայքլ Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երևան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն և տեղի է ունենալու գործարար համաժողով: Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |