Պետական պարտքը պետք է մնա կառավարվող շրջանակներում

Պետական պարտքը պետք է մնա կառավարվող շրջանակներում

PanARMENIAN.Net - «Եթե 2008-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 1.5 մլրդ դոլար կամ ՀՆԱ 13 տոկոսը, ապա 2009-ի վերջում այն կազմել է 3 մլրդ դոլար կամ ՀՆԱ 36 տոկոսը: Բնական է, դա երկրի արտաքին պարտքի ցուցանիշի կտրուկ աճ է, բայց առանց դրա անհնար կլիներ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը և հասնել ՀՆԱ աճի 2009-ի վերջում»,- հայտարարել է ֆինանսաբյուջետային հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Միաժամանակ, պետական պարտքի այդ ցուցանիշը միջազգային բոլոր չափանիշների համաձայն միջին պարտք է: «Շատ եվրոպական երկրներում պետական պարտքի ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ ծավալը»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Բացի դրանից, նա կարծում է, որ պետական պարտքը պետք է մնա կառավարվող շրջանակներում և կարծիք է հայտնել, որ հետագա տարիներին կկրճատվի բյուջեի դեֆիցիտը, որի հետևանքով կկրճատվի արտաքին պարտքի ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ: Նա համոզված է, որ արդեն ընթացիկ տարում բյուջեն միանշանակ ամբողջովին կկատարվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---