Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը ժամանում է Երևան![]() 10 հունիսի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Սոցինտերնը համաշխարհային կառույց է, որի կազմում են քաղաքագետներ, հասարակական գործիչներ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Նրա խոսքերի համաձայն, Հարավային Կովկասի իրավիճակի մասին եվրապատգամավոր Կիրիլովի զեկույցը և այդ զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը սոցիալիստների խմբակցության անդամ պատգամավորի անձնական կարծիքն է: «Սոցինտերնը այլ տեսակետ է առաջ քաշում, իսկ Կիրիլովն իր անձնական տեսակետն է հայտնել»,- ասել է Այալան: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն, այդ թվում նաև ղարաբաղյանը, պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով: «Այլ միջոցները պետք է բացառվեն: Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար հակամարտության արդարացի և երկու կողմերի համար ընդունելի լուծում է պետք: Ես բազմաթիվ անգամ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ եմ այցելել, այդ պատճառով ծանոթ եմ իրավիճակին»,-ասել է նա: Այալան օրինակ է բերել սահմանի վիճելի հատվածների առիթով Չիլիի և Արգենտինայի հակամարտությունը: «Մենք 24 կետից 23-ը համաձայնեցրել ենք և հույս ունենք, որ վերջինն էլ կհամաձայնեցվի, - ասել է Այալան: Լուիս Այալան հաղորդել է նաև, որ հունիսի 11-ին Երևանոմ տեղի կունենա Սոցինտերնի համաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու է նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |