Երևանում աշխատանքն է ավարտել Սոցինտերնի համաժողովը12 հունիսի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Երևանում աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների և Եվրոպայի 13 երկրների կուսակցություններ, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Պաղեստինի և Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտնել է, որ իրենց հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչ երկու օրվա ընթացքում ծրագրել էին: «Մեր հիմնական նպատակն է ժողովրդավարություն տարածել այն բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Իսկ մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Հայաստանն է, մենք կարողացանք բաց հասարակություն ձևավորել, իսկ որոշ երկրներում այդ գործընթացը շատ երկար է տևում», - նշել է նա: Լուիս Այալան նշել է նաև, որ Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունն այս համաժողովում նոր փուլ է բացել, ինչը կարող է նպաստել հայ-ադրբեջանական երկխոսության խորացմանը: Վերջում Այալան նշել է, որ Սոցինտերնի հիմնական նպատակը ժողովրդավարություն և խաղաղություն տարածելն է, որի շուրջ արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան համաժողովի ընթացքում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |