Էնն Էէսմաա. ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն այլ պետությունների համար

Էնն Էէսմաա. ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն այլ պետությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Էստոնիայի միջև խնդիրներ չկան և դա թույլ է տալիս երկու կողմերն առավել սերտացնել հարաբերությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Էնն Էէսմաան: «Այսօր բոլոր հնարավորությունները կան տնտեսական համագործակցության զարգացման համար: Անշուշտ, Հայաստանում դեռ չկա Էստոնիայի դեսպանատուն, սակայն, ես կարծում եմ, որ շուտով այդ հարցը կլուծվի»,-ասել է էստոնացի խորհրդարանականը: Ըստ նրա, լինելով Եվրամիության անդամ, Էստոնիան շահագրգիռ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ ծրագրերի շրջանակներում: Էէսմաան ընդգծել է, որ Էստոնիայի խորհրդարանը կապեր է հաստատել Հարավային Կովկասի երկրների հետ:

Անդրադառնալով ԵՄ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությանը` պատգամավորն ասել է, որ Բրյուսելի քաղաքականությունն արևելյան գործընկերների հանդեպ լավ հեռանկարներ է բացում համագործակցության համար: Ինչ վերաբերում է ԵՄ-ին այդ երկրների անդամակցության հնարավորությանը, Էնն Էէսմաան հայտարարել է, որ Էստոնիան գտնում է, որ ԵՄ դռները պետք է բաց լինեն եվրոպական ընտանիքին միանալու ցանկություն ունեցող բոլոր պետությունների համար: Եթե երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա նա պետք է պատրաստ լինի կատարել բոլոր պայմանները: Երբ մենք ցանկանում էինք միանալ Եվրամիությանը, չափանիշները շատ կոշտ էին»,-ասել է էստոնացի պատգամավորը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---