2 հոկտեմբերի 2001 - 23:56 AMT
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Պյոտր Սուլիմկոն նշանակվել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս: Գյումրիում հյուպատոսարանի բացումը պայմանավորված է այնտեղ տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայով: Հյուպատոսարանը տեղավորված է նախկին քաղաքային դատախազության շենքում: Հյուպատոսարանում կաշխատեն երեք մարդ` հյուպատոսը, տեղակալը եւ քարտուղարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: