Թուրքիան վերջապես հասկացավ, որ չի կարող ոչ մի առնչություն ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ

PanARMENIAN.Net - «Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման և ՀՀ նախագահի` Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին որոշման ֆոնի վրա չեմ կարծում, որ տվյալ պահին հայ-թուրքական գործընթացում կարող է առաջընթաց արձանագրվել»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը կուսակցության մեկ այլ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Տվյալ պահին հայ-թուրքական հարաբերություններում նկատվում է որոշակի դադար, և հետագա առաջընթացը կախված է միայն Թուրքիայից: Մոտ ապագայում տարածաշրջանում կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք հնարավոր է` ազդեն Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Այդպիսիք են գործընթացները Մերձավոր Արևելքում, որոնց մասին Հայաստանը պետք է լուրջ մտածի»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Իր հերթին Կարեն Ավագյանը նշեց, որ Թուրքիան հասկացավ, որ չի կարող ոչ մի կապ ունենալ ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ դա թույլ չեն ոչ Հայաստանը, ոչ միջազգային հանրությունը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիրքորոշումն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում, Արտակ Զաքարյանն ասաց. «Իրանը մեր մոտ հարևանն է, այդ երկիրը լուրջ էներգետիկ պաշարներ ունի և անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները չտուժեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---