Արտակ Շաքարայն. Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունն երկար չի տևի18 հունիսի 2010 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Դեռևս մարտին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեում քվեարկության էր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, հրեական լոբբին արդեն չէր սատարում Թուրքիային և բավական պասիվ էր: Այդ մասին այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարայնը`պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը հրեական լոբբիի հետ: «Եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները նույն մակարդակում մնան, դա բավական լուրջ հաղթանակ կլինի Հայաստանի համար: Նույնիսկ եթե Հայաստանն ու Իսրայելը սկսեն համագործակցել, դա երկար չի տևի և ապագա չի ունենա»,-ասել է նա: Ըստ թուրքագետի, ՀՀ-ն բավական սերտ համագործակցություն ունի արաբական աշխարհի հետ, այնտեղ կան բազմաթիվ հայ համայնքներ: «Համագործակցությունը Իսրայելի հետ դրական չի անդրադառնա Հայաստանի վրա, դա չի բխում մեր շահերից»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |