Կառավարությունում քննարկվել են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները

Կառավարությունում քննարկվել են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2002-2010 թթ. կտրվածքով լճի մակարդակի բարձրացման դինամիկան` տարեկան միջինը 0.36 մ։ Նա զեկուցել է, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցով նախատեսվում է 23 տարում` 2009-2031 թթ. ընթացքում, լճի մակարդակի բարձրացումն իրականացնել 4.65 մետրով` յուրաքանչյուր տարի միջինը 15-20 սմ։ Սակայն ջրի մակարդակի առաջանցիկ բարձրացման հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ։ Դրանց լուծման նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները։

Ամփոփելով խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարական է տվել բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել իրենց բնագավառում առկա խնդիրներն ու իրենց կողմից առաջարկվող լուծումները։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---