20 հունիսի 2010 - 17:09 AMT
Արա Պապյան. Ադրբեջանական թաթարները արել են այն, ինչ վարժվել են անել միշտ

Ադրբեջանական թաթարներն արել են այն, ինչ վարժվել են անել միշտ: Այնուամենայնիվ, ոչ միայն Իլհամ Ալիևն է պատասխանատվություն կրում ագրեսիվ հարձակման համար, այլ նաև միջազգային հանրությունը:Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Հարավային Կովկասում ներկա պայթյունավտանգ իրավիճակը համաշխարհային հանրության կողմից երկակի չափանիշների քաղաքականության հետևանք է: Աշխարհը չի կարող ինքնորոշման իրավունք տրամադրել Էրիթրիայի, Արևելյան Տիմորի, Արևմտյան և Արևելյան Գերմանիայի, նախկին Խորհրդային Միության և Հարավսլավիայի ժողովուրդներին, հատկապես Կոսովոյին, Աբխազիային և Հարավային Օսեթիային, և ժխտել նույնպիսի իրավունքը ԼՂ ժողովրդի համար: ՄԱԿ կանոնադրության համաձայն, ինքնորոշման սկզբունքը պետությունների միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների հիմքն է, և ԼՂ ժողովուրդն անկախության, սեփական ընտրության իրավունք ունի»,- կարծում է փորձագետը: