ANCA-ն հիասթափված է ԵԱՀԿ ՄԽ` ԼՂՀ դեմ Ադրբեջանի դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունից

ANCA-ն հիասթափված է ԵԱՀԿ ՄԽ` ԼՂՀ դեմ Ադրբեջանի դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունից

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ հայ համայնքի հիասթափությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂՀ դեմ Ադրբեջանի դիվերսիայի կապակցությամբ անհամարժեք հայտարարության վերաբերյալ: Ինչպես ասվում է ANCA-ի հայտարարության մեջ, ԵԱՀԿ ՄԽ պատասխանն ընդհանուր էր, ինչը ազատ ճանապարհ է բացում Բաքվի համար դեպի պատերազմ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ընդհանուր առմամբ դատապարտելով Բաքվի բռնությունը, այնուամենայնիվ, ուղղակի չքննադատեցին Ադրբեջանի հարձակումը: Դրանով իսկ նրանք կանաչ լույս են վառոմ Իլհամ Ալիևին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար, ինչը նա վերջերս խոստացավ անել: ԵԱՀԿ-ն, իր հերթին, պետք է վճռականորեն դատապարտի Բաքվի ռազմատենչությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի նա հրաժարվի ուժի կիրառությունից, իսկ ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալուոնը/: «Այն փաստը, որ այդ հարձակումը սադրանքի հետևանք չէր, այլ կատարվեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Դնիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից մի քանի ժամ անց, աղաղակող է դարձնում այդ փաստը, հատկապես, հաշվի առնելով, որ այդ հանդիպման նպատակն էր բերել կողմերին վերջնական խաղաղ կարգավորման: Ես կրկին կոչ եմ անում ԱՄՆ վարչակազմին վերականգնել Ազատության ակտի 907-րդ ուղղումը և սահմանափակել հետագա ռազմական օգնությունն Ադրբեջանին: Մենք չենք կարող հանգիստ հետևել իրավիճակին, այն դեպքում, երբ Ադրբեջանը կյանքի է կոչում ռազմաշունչ հայտարարություններն ու հարձակումները»,-ասել է հայ կոնգրեսականը:

Համանախագահներ Բերնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն և Իգոր Պոպովը լուրջ մտահոգություն են հայտնել ուժի կիրառման և անիմաստ զոհերի կապակցությամբ: Նման միջադեպերը խախտում են 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը, դրանք անընդունելի են և հակասում են կողմերի ուժի կիրառումից և ուժի կրրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու հավաստիացումներին:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո: «Ռազմական ուժի կիրառումը, հատկապես այժմ, կարող է դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացի տապալման փորձ: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում կողմերին զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում, պատրաստել երկու երկրների հասարակություններին եթե ոչ պատերազմի, ապա խաղաղության: Միջնորդները հաստատում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, պատերազմը չի կարող խնդիրների լուծման միջոց լինել` կոչ անելով կողմերին համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ և այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել իրավիճակի դիտարկմանը հակամարտության գոտում»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Հունիսի 18-ին տեղի ժամանակով 23:30-ին Չայլու գյուղի մոտ Արցախի տարածք է փորձել ներթափանցել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Նրանց հաջողվել է հասնել Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելայն հատվածին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---