Եղեգնաձորցի ուսանողներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ22 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, իր հարկի տակ ընդունել է երիտասարդ բուհականների հերթական խմբին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները մասնակցել են բջջային կապի հիմունքներին նվիրված դասընթացի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալված ուսանողների հերթական խումբը հնարավորություն ունեցավ առավել հստակ պատկերացում կազմել ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մասին: «Շարժական կապի ընձեռած հնարավորություններից առաջին անգամ օգտվող մարդկությունը պատկերացում անգամ չէր կարող կազմել, թե ինչ ծառայություն կարող է ապահովել այդ կապի վերջին սերունդը 89 տարի հետո: Դուք ականատեսն եք օրեցօր մեծացող այն պահանջարկի, որն արձանագրվում է ինֆորմացիոն տեղեկատվություն ստանալու հարցում: Զարգացում ապահովելու լավագույն ճանապարհը հաջողված փորձի ուսումնասիրության արդյունքում իրականացված քայլերն են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար կարևոր է ՏՏ ոլորտում մեր երկրի հեղինակությունը: Գործունեության սկզբից մենք առաջնորդվել ենք այդ հաջողությունը երաշխավորելու սկզբունքով և պատրաստակամ ենք` մեր փորձը ձեզ հետ կիսելու հարցում»,-ուսանողներին ասաց Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |