ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղություն պահպանել տարածաշրջանում22 հունիսի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղություն պահպանել տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, նա անհանգստություն է հայտնել հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցած միջադեպի առիթով, որի հետևանքով մարդկային զոհեր եղան: Սաուդաբաևը կոչ է արել նաև ջանքեր գործադրել, որպեսզի ապագայում նման միջադեպերը չկրկնվեն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- ասել է Ղազախստանի ԱԳ նախարարը: Կանատ Սաուդաբաևը նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որի հովանու ներքո ընթանում են բանակցությունները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, ովքեր աշխատում են խաղաղ ճանապարհով ձգձգված հակամարտությունը լուծելու շուրջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |