Ադրբեջանի հարձակումը ԼՂՀ-ի վրա պատերազմի իմիտացիա չէ

Ադրբեջանի հարձակումը ԼՂՀ-ի վրա պատերազմի իմիտացիա չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի վրա պատերազմի իմիտացիա չէ: Դրանով ադրբեջանական կողմը ցանկանում է ցույց տալ, որ վճռական է տրամադրված և կարող է պատերազմ սկսել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, նման գործողություններով Բաքուն ցանկանում է ազդել բանակցային գործընթացի վրա: Աստիճանաբար իրավիճակը Ղարաբաղի շուրջ սրվում է: Նման սադրանքների շարունակությունը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կարող է հանգեցնել նրան, որ հակամարտության կողմերից մեկի նյարդերը կարող են տեղի տալ և պատերազմ կարող է սկսվել»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության զարգացման միտումները բացասական են:

Իր հերթին փորձագետ Անուշ Սեդրակյանը հավելեց, որ վերջին շաբաթվա իրադարձությունները պետք է դիտարկել` հաշվի առնելով ռուսական գործոնը: «Ես չեմ բացառում, որ միջադեպը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրահրվել է Ռուսաստանի կողմից»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, այսժմ նկատվում է ղարաբաղյան հակամարտության արհեստական թեժացում, սակայն ինչպես նշել է Անուշ Սեդրակյանը, այսօր չկան աշխարհաքաղաքական նախադրյալներ ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման համար:

 Ուշագրավ
---