ՀՀ ԱԳՆ. Աշխարհը պետք է կոնկրետ գնահատական տա ԼՂՀ դեմ Բաքվի սադրանքին

ՀՀ ԱԳՆ. Աշխարհը պետք է կոնկրետ գնահատական տա ԼՂՀ դեմ Բաքվի սադրանքին

PanARMENIAN.Net - Չխրախուսելու համար ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի կոպիտ խախտումների ու սադրանքների հեղինակների գործողությունները, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն իրերն իրենց անունով կոչի և կոնկրետ հայտարարի, թե ով է պատասխանատու ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում վերջին միջադեպի համար: Այդ մասին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հետ Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների և քաղաքական գործիչների բոլոր կոչերն ու հայտարարությունները հասցեագրված են Բաքվին և յուրօրինակ «դեղին քարտ են» Ադրբեջանի համար:

Էդվարդ Նալբանդյանն ուշադրությունը հրավիրել է ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգ տալու և դրանով իսկ մահմեդական պետություններին արկածախնդրության մեջ ներքաշելու Բաքվի ճիգերի վրա: Ըստ նրա, նման հանգամանքներում միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա բոլոր այդ իրադարձություններին: Հակառակ դեպքում, ինչպես նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ աշխարհում թույլատրելի են ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---