Գագիկ Մելիքյան. Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները մեր օգտին էին![]() 26 հունիսի 2010 - 14:14 AMT PanARMENIAN.Net - «Ես վստահ եմ, որ Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները մեր օգտին էին»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, արդյունքներն առավել իրատեսական էին, ինչն էլ անհարմար վիճակի մեջ դրեց Ադրբեջանի նախագահին: Գագիկ Մելիքյանը վստահություն հայտնեց, որ այն առաջարկները, որոնցով հանդես է եկել հայկական կողմը և որոնք աջակցություն են ստացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից, դուր չեն եկել Ալիևին: Ըստ նրա, հայկական կողմը պետք է օգտագործի այդ հնարավորությունը նաև հետագա բանակցությունների ընթացքում: Մեկնաբանելով այն հարցը, թե կարող են արդյոք պետերբուրգյան առաջարկությունները փոխարնել Մադրիդյան սկզբունքներին, Մելիքյանն ասաց, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային գործընթացում կողմերը միշտ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք ընդունվում են կամ չեն ընդունվում: Այդ համատեքստում Մելիքյանն ասաց, որ Սանկտ Պետերբուրգում հնչած առաջարկները հիմնականում ելնում էին Մադրիդյան սկզբունքների երկու առաջնայնություններից` այն է, ԼՂՀ կարգավիճակի հստակեցումը ազգերի ինքնորոշման հիման վրա և ուժի չկիրառումը: «Ես կարծում եմ, որ հենց դա էր անընդունելի Ադրբեջանի նախագահի համար, որի հետևանք հանդիսացավ միջադեպը Չայլու գյուղի մոտակայքում»,-ասել է Գագիկ Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |