Գագիկ Մելիքյան. Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները վկայում են նրա ցածր դիվանագիտական մակարդակի մասին![]() 26 հունիսի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները շարունակվում են, և ինձ համար անհասկանալի է, թե Իլհամ Ալիևը, լինելով քաղաքագետ, ինչպես է նման հայտարարություններ անում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով, հասկանալի կլիներ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդես գար նման հայտարարություններով, բայց երկրի նախագահի ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են միջազգային հանրության համար և վկայում են Ադրբեջանի նախագահի ցածր դիվանագիտական և քաղաքական մակարդակի մասին: Միաժամանակ նա նշեց, որ սադրանքներով ուղեկցվող Ադրբեջանի նման հայտարարությունները բացասաբար են ազդում երկրի վրա: Նրա խոսքերով, երկրի ղեկավարությունը հանդես է գալիս նման հայտարարություններով, որպեսզի հայտնվի ավելի շահավետ դիրքերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |