Մանուկ Վարդանյան. Վերին Լարս անցակետը վերակառուցման կարիք ունի

PanARMENIAN.Net - Չնայած այն հանգամանքին, որ Վերին Լարս սահմանային անցակետը արդեն մեկ ամիս է ինչ անխափան աշխատում է, այնուամենայնիվ, նրա թողունակությունը զգալիորեն տուժել է 5-6 տարվա պարապուրդի արդյունքում: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Ըստ նրա, ապրիլին անցակետի այցելության ժամանակ նախարարը հանդիպել է վրացական կողմի ներկայացուցիչների հետ և քննարկել է անցակետի գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև թունելի վիճակի մասին: «Վրացական կողմը խոստացել է աջակցել և ասֆալտապատել թունելը շրջանցող ճանապարհի 12-13 կմ հատվածը, ինչը կապահովի անցակետի անխափան աշխատանքը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---