Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երեք հայկական ձեռնարկությունների վարկանիշերը

Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երեք հայկական ձեռնարկությունների վարկանիշերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է երեք հայկական ձեռնակրությունների վարկանիշերը: Ինչպես հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը, վերավարկանշվել են «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ն, «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն: «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ին շնորհվել է «Բ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է « Գ+» շնորհված 04.03.2009թ., որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ն` շնորհելով «Բ-» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+»` շնորհված 09.06.2009թ., որը նվազեցվել էր միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվության բացակայության պատճառով:

ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ին` շնորհելով «Բ -» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Բ», որը շնորհվել էր 30.04.2009թ.:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---