2010թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 299.1 մլրդ դրամ

2010թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 299.1 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 299.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 309.9 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 90.2 և 75.4 %-ը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ընդ որում, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 41.2%-ով, ծախսերի գծով` 36.3%-ով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 54.4 մլրդ դրամով: Ընդ որում, 22.8%-ով (51.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 26.3%-ով կամ 3.7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 46.9%-ով կամ 1.2 մլրդ դրամով:

Բացի դրանից, 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 309.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 75.4%-ը: Մասնավորապես` 284.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 25.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 4.6 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 11%-ով կամ 30.7 մլրդ դրամով: «Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների, պետական պարտքի սպասարկման և այլ ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 10.8 մլրդ դրամ պակասուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 34.5 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 15.8 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 17.9%-ը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -5.0 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 57%-ը:

Առաջին կիսամյակում նախատեսված 73.5 մլրդ դրամի փոխարեն պետական բյուջեի ազատ միջոցներից անցած հինգ ամիսների ընթացքում օգտագործվել է ընդամենը 8.1 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---