«ՎՏԲ-Հայաստան բանկը» ՎԶԵԲ-ից 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել

«ՎՏԲ-Հայաստան բանկը» ՎԶԵԲ-ից 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2,5 մլն դոլար հերթական չափաբաժինն է ստացել` միկրո և փոքր ձեռնարկատիրության (ՄՓՁ) ֆինանսավորման համար:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, այդ ծրագրի շրջանակներում բանկը մտադիր է ընդլայնել միկրո և փոքր ձեռնարկատիրության ֆինանսավորման մատչելիությունն ինչպես Երևանում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ՄՓՁ ոլորտում վարկառու փոխառողներին օգտվել կարճատև ֆինանսավորման հուսալի աղբյուրներից: Միջոցները կտրամադրվեն մինչև 3 տարի ժամկետով` 12 տոկոսից ոչ ցածր տարեկան տոկոսադրույքով:

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին 10 մլն դոլարի վարկ է հատկացրել ՄՓՁ-ների համար երեք չափաբաժիններով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---