1 հուլիսի 2010 - 20:25 AMT
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նորանշանակ ռեկտորին

Հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆդիվանագիտական դպրոցի ունկնդիրներին և աշխատակազմին ներկայացրեց դպրոցի նորանշանակ ռեկտոր, դեսպան Վահե Գաբրիելյանին: ԱԳ նախարարի խոսքով, դեսպան Գաբրիելյանի կուտակած փորձը և հմտությունները կնպաստեն դպրոցի առջև դրված խնդիրների իրականացմանը:

Նոր պաշտոնումհաջողություն մաղթելով դեսպան Գաբրիելյանին` Էդվարդ Նալբանդյաննասաց, որ ԱԳՆկադրերիդարբնոցի առաջին ղեկավար դառնալըպատվաբեր էև միաժամանակ պարտավորեցնողու բարդ աշխատանք, քանի որ դիվանագիտականդպրոցը նորկառույց էև շատակնկալիքներունեն թե դպրոցի ունկնդիրները և թե արտաքին գործերի նախարարությունը: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը պետք է հանդիսանա Հայաստանի դիվանագետների պատրաստման հիմնական կրթօջախը:

Շնորհակալություն հայտնելով` դեսպան Գաբրիելյանըվստահեցրեց, որ կանի առավելագույնը դիվանագիտական դպրոցի կայացման և հաջողության համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: