ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՆԱՁԵՒ25 սեպտեմբերի 2001 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանի ներկայացուցիչների առաջարկով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է , որ Կովկասում եւ Բալկաններում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, միջազգային իրավունքի կանոնների, այդ թվում նաեւ կանոնների կապված պետությունների տարածքային ամբողջականությանը: «Ուժի գործադրումը տարածքի զավթման նպատակով անընդունելի է, եւ դրանից բխող ոչ մի հետեւանք չի կարող օրինական ճանաչվել»,- ասվում է փաստաթղթում, ստորագրված նախարարների կոմիտեի բոլոր անդամների կողմից: Նախարարների կոմիտեն կոչ արեց Ադրբեջանին եւ Հայաստանին ձեռպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը զինվորական միջամտությամբ լուծելու հայտարարությունից, որը կարող է ուժեղացնել թշնամանքը եւ ատելությունը:Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը հայտնեց, որ որոշման ընդունումը «մեծ նվաճում է Ադրբեջանի համար, եւ այն լուրջ օգնություն կլինի ԵԽԽԳ-ում ադրբեջանական ներկայացուցիչների հետագա գործունեության համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |