Բակո Սահակյան. Անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով![]() 2 հուլիսի 2010 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/ եւ Իգոր Պոպովին /ՌԴ/: Հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, վերջին զարգացումներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը: Այս կապակցությամբ Նախագահը նշել է, որ Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից, ինչն էլ ավելի է կոշտացնում Ադրբեջանի դիրքորոշումը: Երկրի ղեկավարը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նախագահը մեկ անգամ եւս հաստատել է Արցախի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ այն խեղաթյուրելու եւ փոփոխելու փորձերը միայն բացասական ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը կարեւորել է հակամարտության կարգավորման լիարժեք ձեւաչափի վերականգման եւ բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին իրենց համաձայնությունն են տվել նաեւ համանախագահները՝ ընդգծելով, որ դա միայն ժամանակի խնդիր է: Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը բացարձակապես անընդունելի է, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |