ՀՀԿ. Բանակցություններում Հայաստանի համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է![]() ![]() PanARMENIAN.Net - Բանակցություններում Հայաստանի համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: «Հայաստանն վճռական է տրամադրված այն առումով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գալուստ Սահակյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` ՀՀ ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, ապա հենց վաղը պատերազմ կսկսեր: «Սակայն Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ պատերազմով հնարավոր չէ լուծել ղարաբաղյան խնդիրը»,-ասել է խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Հայաստանի ոչ մի իշխանություն միակողմանի զիջումների չի գնա Ղարաբաղի հարցում: Մեկնաբանելով միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի վերջին դիվերսիային` Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ ներգրավված կազմակերպությունները պետք է խստորեն դատապարտեին Բաքվի այդ գործողությունները «Եթե համանախագահները խստորեն դատապարտեին Բաքվի նման պահվածքը, դա կարագացներ բանակցային գործընթացը»,-ասել է պատգամավորը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |