Վանաձորում կցուցադրեն ական փնտրող ռոբոտներին 3 հուլիսի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Վանաձոր քաղաքում Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում ArmRobotics բաց առաջնության շրջանակներում տեղի կունենա ռոբոտների ցուցադրություն և «Առաջնորդություն» թեմայով սեմինար: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, ցուցադրության ընթացքում կներկայացվեն ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներ, կցուցադրվեն համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմեր, կներկայացվի ArmRobotics-ի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար ներկայացում: ArmRobotics բաց առաջնությունը, որի կազմակերպիչը Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), Հայաստանում անցկացվում է 2008 թվականից ի վեր: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |