Հայ բլոգերները ստեղծել են այլընտրանքային «Վիքիփեդիա»

Հայ բլոգերները ստեղծել են այլընտրանքային «Վիքիփեդիա»

PanARMENIAN.Net - Հայ բլոգերները խոշորագույն համացանցային հանրագիտարան Վիքիփեդիայի փոխարեն ստեղծել են այլընտրանքային համացանցային wiki.hayqpress.com –ը, որտեղ կարելի է գտնել ճշմարտացի և անկողմնակալ տեղեկատվություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին: Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ hayqpress.com համացանցային հանրագիտարանի հիմնադիր Սեդրակ Մկրտչյանն ասել է, որ այդպիսի աղբյուր ստեղծելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ համացանցից օգտվող ադրբեջանցիների մի խումբ, որը հայտնի է որպես «Բաքվի 26 վիքիփեդիստներ» անունով, անցկացնում էր ակտիվ և համակարգված հակահայկական քարոզչություն Վիքիփեդիայում:

«Վիքիփեդիայում ադրբեջանական խումբը վարում էր իսկական լոբբիստական քարոզչություն, համացանցային այդ հանրագիտարանում տեղադրելով հակահայկական բովանդակությամբ նյութեր: Մեր ստեղծած աղբյուրը բաց է, որտեղ կարելի է անկողմնակալ տեղեկատվություն տեղադրել, այն նաև ամբողջապես պաշտպանված է`ադրբեջանցիները և թուրքերը չեն կարող կոտրել այն», - ասել է Սեդրակ Մկրտչյանը:

Վերջերս Վիքիփեդիայի ռուսալեզու բաժնի իրավարար հանձնաժողովը որոշում է կայացրել «Բաքվի 26 վիքիփեդիստների» գործի վերաբերյալ: Divot կեղծանունով ռուս մասնակցի հայցով` ընդդեմ 26 խմբագիրների, մեղադրանքներ է ներկայացվում արտաքին աղբյուրներում ադրբեջանցիների մի շարք խախտումների վերաբերյալ, որոնք դեմ են Վիքիփեդիայի կանոններին: Առավել չարամիտ կանոնախախտներին զրկել են Վիքիփեդիայում գործելու իրավունքից 3-6 ամիս:

Divot-ը հավաստում է, որ փոստային գաղտնի առաքման նյութերի թույլտվություն ստանալով, մասնակիցները մի քանի տարի շարունակ համակարգել են իրենց գործողությունները` Վիքիփեդիայի հոդվածները խմբագրելով, իրենց դուր չեկած մասնակիցներին դուրս թողնելով, որոշ առումով, հնարավոր է, որ ազդեցություն են գործել նաև Վիքիփեդիայի իրավարարների ընտրության վրա:

Վիքիփեդիան (Wikipedia) խոշորագույն, բազմալեզու համացանցային հանրագիտարան է, որն ստեղծել են մի խումբ խանդավառ անձինք: Այն ընդգրկում է ավելի քան 3 մլն հոդած, ամեն օր հանրագիտարանի կայք են այցելում ավելի քան 150 մլն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---