Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի նիստը![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկեց Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական Միություն ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը: Աշխատանքներում ներգրավված են ՀՀ գլխավոր դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության, արտաքին գործերի, արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը: Հանդիպման օրակարգում էին սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |