Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան հասկանում է, որ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ

Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիան հասկանում է, որ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ

PanARMENIAN.Net - Թուրքիայում սահմանի բացմանը վերաբերվում են որպես իրական հեռանկարի, սակայն դա դեռ չի նշանակում, որ այս տարի կամ հաջորդ տարի սահմանը հարյուր տոկոսով կբացվի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանրդ Իսկանդարյանը` մեկնաբանելով Թուրքիայի ՆԳՆ հարցումը Կարսի նահանգապետին`հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Ըստ քաղաքագետի, Թուրքիան ևս հասկանում է, որ սահմանը չի կարող հավերժ փակ մնալ և բացման գործընթացն այլևս հնարավոր չի լինի կասեցնել: Նա չբացառեց նաև այն հնարավորությունը, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել նույնիսկ առանց արձանագրությունների վավերացման: Սակայն սահմանները տարբեր կերպ են բացվում: Կարող են լինել սահմանը բացելու տարբերակներ`միայն հետիոտնի, միայն բեռների, միայն տրսնապորտի համար:

Ինչպես նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, մինչ Թուրքիայում կայանալիք ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել և թուրքական իշխանություններն, անշուշտ, կքննադատեն այս գործընթացը, սակայն, միևնույն ժամանակ, պետք է ցույց տան աշխարհին, որ հայ-թուրքական գործընթացը «չի վախճանվել»: «Ես չեմ բացառում, որ սահմանի ռեժիմում ինչ-որ ազատականացում կարող է լինել»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---