Ռոբերտ Բրադկե. «Երևանն ու Բաքուն գտնվում են բանակցային գործընթացի կարևորագույն փուլում»

Ռոբերտ Բրադկե. «Երևանն ու Բաքուն գտնվում են բանակցային գործընթացի կարևորագույն փուլում»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան կարեւոր դեր խաղաց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: «Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ քննարկել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հարցը: Այնուամենայնիվ, նրա այցը մեկ անգամ եւս հաստատեց ԱՄՆ վարչակազմի վճռականությունը` կողմերին օգնելու հարցում», - հայտարարել է Ռոբերտ Բրադկեն:

Նրա խոսքերի համաձայն, կողմերը կարճատև խոչընդոտների փոխարեն պետք է ապագային նայեն: Ամերիկացի միջնորդը նշել է նաև, որ այս հարցում պետք է բարձրացվի ԵԱՀԿ ՄԽ երկրների ղեկավարների դերը:

Ներկա փուլի մասին խոսելով, Բրադկեն նշել է, որ նկատելի առաջընթաց կա գործընթացում: Կողմերը համաձայն են, որ հարցի լուծումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի վրա: «Կողմերը վեց տարր են ընդունում, որոնք երկու անգամ ներկայացրել են ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Դրանք են` Լեռնային Ղարաբաղի վերջնական և ժամանակավոր կարգավիճակը, գրավյալ տարածքների վերաադարձը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը, փախստականների և տեղահանվածների հետ վերադարձը, ինչպես նաև խաղաղության պահպանման միջազգային երաշխիքները: Հիմա մենք պետք է համաձայնեցնենք այս վեց տարրերը Հելսինկյան փաստաթղթի հետ, որից հետո դրանք արտացոլենք շրջանակային համաձայնագրում և դրա հիման վրա կառուցենք ամփոփիչ բանակցությունները», - ընդգծել է ամերիկացի համանախագահը, հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---