Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը![]() 9 հուլիսի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը`մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ հուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխավոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերումը: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրս բերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |