Հայաստանում համացանցի խափանումները տեղի են ունեցել Ռումինիայում օպտիկամանրաթելային գծի վնասվածքի պատճառով

Հայաստանում համացանցի խափանումները տեղի են ունեցել Ռումինիայում օպտիկամանրաթելային գծի վնասվածքի պատճառով

PanARMENIAN.Net - Հայաստանում համացանցի խափանումները կապված են Ռումինիայի տարածքում գտնվող օպտիկամանրաթելային կապի գծերի վնասվածքների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ADC ընկերությունից, որն էլ տրամադրում է համացանցային կապը:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Ընկերությունից դժվարացան կոնկրետ ժամկետներ նշել` վերականգնողական աշխատանքների ավարտման մասին:

«ADC» ՓԲԸ հայ-նորվեգական համատեղ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թ. ապրիլին: Այն հիմնված է գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիաների կիրառման վրա և ունի ավելի քան 400 կմ երկարություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---