ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Չանչունին![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան պարոն Թիան Չանչունին: Կողմերն արձանագրեցին իրավական համագործակցության ոլորտում երկու երկրների արդարադատության նախարարությունների կողմից ձեռնարկված որոշ նախապատրաստական աշխատանքների արդյունավետությունն ու հետայսու գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Կողմերը փաստեցին, որ երկու երկրները համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել սոցիալ-քաղաքական կյանքի բազմաթիվ ոլորտներում հարուստ ու արժեքավոր փորձ, ինչը կնպաստի նաև արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը: Չինաստանի դեսպանը, փոխանցելով Հայաստանի արդարադատության նախարարին ուղղված իրենց երկրի արդարադատության նախարարի հրավերը, ընդգծեց, որ իրենք իրատեսական են համարում մոտ ժամանակներում իրավական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Մինչ այդ, նպատակահարմար համարվեց երկու նախարարների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Քննարկումների արդյունքում կողմերը հանգեցին այն եզրահանգման, որ չինական կողմը ներկա պահին առավել օգտակար համագործակցություն կարող է ապահովել քրեակատարողական համակարգը ժամանակակից տեխնիկայով վերազինելու և այդ համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու ոլորտներում: Ընդ որում, նպատակահարմար գտնվեց հիշյալ հարցերի առնչությամբ առավել ամբողջական պատկերացում կազմելու նկատառումով` փոխադարձության սկզբունքով, այցելություններ կազմակերպել երկու երկրների քրեակատարողական համակարգեր: Կողմերը պայմանավորվեցին նաև քրեակատարողական համակարգում զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ համատեղ ուսումնասիրություններ կատարելու և ընդունելի լուծումներ գտնելու հարցերում: Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |