ՀՀ ԳԿ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է տիկին Մելանի Մեյսոնին

ՀՀ ԳԿ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է տիկին Մելանի Մեյսոնին

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մելանի Մեյսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներ: Նախարարը նախ շնորհավորել է տիկին Մեյսոնին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի ՄԱԿ-ի որդեգրած արժեքների կայացմանը` երեխաներին մատուցվող ծառայությունները բարձր մակարդակով իրականացնելու համար:

Ա. Աշոտյանը, ողջունելով ծրագրի գաղափարը, ընդգծել է ծրագրի իրագործման համատեքստում նախարարության մի շարք հիմնական մոտեցումները, մասնավորապես, ծրագրին նախարարության` որպես գործընկեր գերատեսչության, ակտիվ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ժամանակացույց` նշելով յուրաքանչյուր կողմի պատասխանատվությունը, բացի այդ, ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկել նախարարության ներկայացուցչին, ինչպես նաև պայմանավորվել ծրագրի ընթացիկ որոշումները համատեղ ընդունելու մեխանիզմների շուրջ:

Տիկին Մեյսոնն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրի դոնորն է ՌԴ կառավարությունը, որը 3 տարվա ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8մլն դոլարի ներդրում:

Դպրոցական սնունդ կմատակարարվի ՀՀ 6 մարզի 700 դպրոցիշուրջ 50 հազար աշակերտի: Տիկին Մեյսոնը նշել է, որ մոտ ապագայումնախատեսվում է համապատասխան եռակողմ համաձայնագիր ստորագրել ՀՀ և ՌԴկառավարությունների և Պարենի համաշխարհային ծրագրի միջև:

Հայաստանյան գրասենյակի ղեկավարը նաև ընդգծել է, որ նախնական ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ երեք` Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում` ճշգրտելու դպրոցների սանիտարահիգիենիկ և պահեստային պայմանները` ծրագիրը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Նախարարը, անդրադառնալով «Դպրոցական սննդի ազգային ծրագրիռազմավարությանը», նշել է, որ փաստաթղթի մշակման հարցում հայկական կողմն ակնկալում է միջազգային փորձագետի ներգրավում: Նա անդրադարձել է նաև սննդի անվտանգության ապահովման, պահեստավորման և փոխադրման, ինչպես նաև դպրոցներում սննդի կազմակերպման ժամանակավոր կարգի հաստատման, դպրոցներին ներկայացվող պահանջների, կարողությունների գնահատման և որոշումների կայացման մեխանիզմների մշակման խնդիրներին: Այս մասին հաղորդում է edu.am կայքէջը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---