Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, ինչպես նաև նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմի մեջ մտել են սենատորներ Օդեթ Տերադը և Ֆիլիպ Դալիեն: Հանդիպման ընթացքում նախագահը Սերժ Լագոշին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները և մտավախությունները, ինչպես նաև պատասխանեց Սերժ Լագոշի և նրա պատվիրակությանը հետաքրքրող հարցերին: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին մասնակցելու համար: Լագոշն, իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է նոր ուժով առաջ մղել` կանխարգելելով միջազգային անտարբերությունը, որի հետևանքով տեղի ունեցավ 20-րդ դարի հերթական ցեղասպանությունը` Ռուանդայի Ցեղասպանությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |