ՀՀ ՊՆ. Ադրբեջանը չի կարող խոսել հումանիտար ու մարդկային նորմերից10 հուլիսի 2010 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ: Այս կապակցությամբ կրկին հայտարարում ենք. ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |