Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը կանցկացվի այս տարի ՌԴ-ում

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը կանցկացվի այս տարի ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանի և Իգոր Լևիտինի հանդիպումը

Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերջին` 11-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ hանձնաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացվելու է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---